Գիտաժողովի մանրամասներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ), «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն, AMX-ը (Հայաստանի ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա), «ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ն և Եվրո-Ասիական ֆոնդային բորսաների միությունը (FEAS) հայտարարում են Աշոտ Սալնազարյանի անվան ուսանողական գիտաժողով։

Գիտաժողովը տեղի կունենա 2023թ․-ի ապրիլի 13-14-ը։ Գիտաժողովի խորագիրն է․

«ՀՀ ԿԱՊԻՏԱԼԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ»

Գիտաժողովին ներկայացված լավագույն աշխատանքներն ու ներկայացումները պարգևատրվելու են: Առաջին երեք տեղերի համար նախատեսված են դրամական պարգևներ․

-  1-ին տեղ՝ 400,000 ՀՀ դրամ

-  2-րդ տեղ` 250,000 ՀՀ դրամ

-  3-րդ տեղ` 150,000 ՀՀ դրամ

Նախատեսված են նաև հատուկ խրախուսական նվերներ։ 

Գիտաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերած լավագույն ուսանողները հնարավորություն են ստանալու փորձառություն անցնելու ոլորտի առաջատար ֆինանսական ընկերություններում։

Մասնակցության կարգը

Գիտաժողովին կարող են մասնակցել ՀՀ և ԱՀ բուհերի՝ տնտեսագիտական մասնագիտություններով ուսումնառող բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։ Գիտաժողովին ներկայացված բոլոր զեկույցները անցնելու են հետազոտական աշխատանքին ներկայացված պահանջներին համապատասխանության ստուգում և անանուն գրախոսություն։ Գիտաժողովին մասնակցության (զեկուցման) թույլատրվելու են այն աշխատանքները, որոնք գրախոսների կողմից կարժանանան դրական գնահատականի: Գիտաժողովին ներկայացված զեկույցներից լավագույնները ընտրվելու են գիտաժողովի կազմակերպիչներից կազմված ժյուրիի կողմից։

Զեկույցների թեմաները

Մասնակիցները կարող են ներկայացնել զեկույցներ գիտաժողովի խորագրի շրջանակում իրականացված ցանկացած թեմայով։ Այդուհանդերձ, գիտաժողովի կազմակերպիչները խրախուսում են մասնակիցներին վերլուծություններ կատարել ներքոնշյալ հետևյալ հարցադրումների շրջանակում՝ առավել արդի խնդիրների և հնարավորությունների շուրջ պրակտիկ հետազոտություններ իրականացնելու նպատակով․