Գիտաժողովի գործընկերները

Արմսվիսբանկ ՓԲԸ-ն կորպորատիվ և ներդրումային բանկ է։ Ավանդական բանկային ծառայություններից զատ, ինչպիսիք են վարկերը, ավանդները, քարտային գործարքները, տեղական և միջազգային վճարումները, Բանկն առաջարկում է նաև այլընտրանքային ֆինանսավորման ծառայություններ, առևտրի ֆինանսավորման գործիքներ (ֆակտորինգ, ակրեդիտիվներ, երաշխիքներ և այլն), ներդրումային ծառայություններ, էսքրոու և ոսկով հաշիվների բացում, ինչպես նաև ածանցյալ գործիքների հետ գործարքներ և այլ ծառայություններ:

2019, 2021 և 2022 թվականներին Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) կողմից Բանկը արժանացել է «Հայաստանի ամենաակտիվ թողարկող բանկ» մրցանակին:

2021 և 2022 թվականներին Բանկն արժանացել է «Առաջատար գործընկեր բանկ Հայաստանում», իսկ 2022 թվականին՝ «Լավագույն ՓՄՁ գործարք-Թողարկող Բանկ» Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) կողմից։

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) Հայաստանում գործող արժեթղթերի կարգավորվող շուկայի միակ օպերատորն է։ AMX-ն առաջարկում է բորսայական ծառայությունների ամբողջական փաթեթ՝ ցուցակման, առևտրի, քլիրինգային և տեղեկատվական ծառայություններ,  այլընտրանքային բորսայական լուծումներ։  

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան մատուցում է քլիրինգի ու վերջնահաշվարկի, ակտիվների սպասարկման ու ռեեստրավարման ծառայություններ՝ թույլ տալով հայաստանյան ու միջազգային գործընկերներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց ընթացիկ աշխատանքները։ Դեպոզիտարիան նաև Հայաստանում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի  պահառուն և մասնակիցների ռեեստրավարն է:

ԷՓՐԻՔՈԹ ԿԱՊԻՏԱԼ ՓԲԸ-ն Հայաստանում գրանցված և լիցենզավորված ներդրումային ընկերություն է: Ընկերությունը մատուցում է բրոքեր-դիլերային, ակտիվների կառավարման, պահառուական, խորհրդատվական և այլ ծառայություններ։  

Եվրո-Ասիական Ֆոնդային Բորսաների Միություն (FEAS) հասարակական կազմակերպությունը իրավաբանական անձանց միություն է, որը ստեղծվել է 1995 թվականի մայիսի 16-ին տարածաշրջանի ամենազարգացած և առաջատար ֆոնդային բորսաների նախաձեռնությամբ: 

Ներկայումս միության անդամները 43-ն են շուրջ 31 երկրներից: Միության նպատակն է զարգացնել իր կազմում գտնվող երկրների կապիտալի շուկաները, նպաստել տարածաշրջանում (այսինքն՝ Եվրոպա, Ասիա և Միջերկրական ծովի ավազան) կապիտալի շուկաների համագործակցությանը, զարգացմանը, աջակցությանը և առաջմղմանը: